Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին պնդում է, որ Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են իրեն վտարել Լեհաստան


Միխեյիլ Սաակաշվիլի
Միխեյիլ Սաակաշվիլի

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ, ներկայումս Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներից Միխեյիլ Սաակաշվիլին ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները նախապատրաստել և ստորագրել են իրեն Լեհաստան վտարելու որոշումը: Սաակաշվիլին ասել, թե ըստ իր տեղեկությունների՝ միգրացիոն ծառայությունը ստորագրել է իրեն ռեադմիսիայի ենթարկելու փաստաթղթերը:

«Այսինքն՝ ինձ ցանկանում են ուղարկել այնտեղ, որտեղից մուտք եմ գործել Ուկրաինա», - ասել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, անցյալ տարվա սեպտեմբերին Միխեյիլ Սաակաշվիլին հարյուրավոր աջակիցների հետ Լեհաստանից մուտք էր գործել Ուկրաինա: Ուկրաինա-լեհական սահմանային անցակետի երկու կողմերից էլ հատուկջոկատայիններն ու սահմանապահները փակել էին ճանապարհը, սակայն Սաակաշվիլիին հաջողվել էր հատել սահմանը:

Ուկրաինացի սահմանապահներն հայտարարում էին, որ թույլ չեն տա քաղաքական գործչին մտնել երկիր, քանի որ նրա ուկրաինական անձնագիրն անվավեր է։ Սաակաշվիլիին իր հերթին պնդում էր, որ չի հանձնվելու մինչև չհատի սահմանը և արդեն Ուկրաինայում բողոքարկի իրեն քաղաքացիությունից զրկելու նախագահ Պետրո Պորոշենկոյի որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG