Մատչելիության հղումներ

Իրանը նշում է Իսլամական հեղափոխության 39-րդ տարելիցը, երբ 1979 թվականին Այաթոլլահ Ռուհոլլա Խոմեինիի հետևորդները գահընկեց արեցին Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող միապետ Շահ Ռեզա Պահլավիին:

Ակնկալվում էր, որ հազարավոր մարդիկ պետք է մասնակցեն կառավարության կողմիցկազմակերպված հանրահավաքներին մայրաքաղաք Թեհրանում և բազմաթիվ այլքաղաքներում:

ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ուղղված վանկարկումներ հնչեցնելով՝ այսօր հանրահավաքի մասնակիցները հավաքվել են Թեհրանի կենտրոնական Ազադի հրապարակում, որտեղ նախագահ Հասան Ռոհանին պետք է հանդես գա ելույթով:

Այս տարվա տոնակատարությունները տեղի են ունենում տարեսկզբին Իրանի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցերից հետո, որոնք 2009 թվականից հետո Իրանում արձանագրվածամենամարադշատ ցույցերին էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG