Մատչելիության հղումներ

Վեհափառը շնորհավորել է Կիպրոսի վերընտրված նախագահին


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գրություն է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին` իր բարեմաղթանքները բերելով նրան նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Ուրախ ենք, որ Կիպրոսի բարեպաշտ ժողովուրդը, բարձր գնահատելով Ձեր կարողություններն ու հարուստ փորձառությունը, պետությունը ղեկավարելու պատասխանատու առաքելությունն առաջիկա տարիներին դարձյալ վստահել է Ձեզ։

Մեր ժողովուրդը մեծապես կարևորում է Հայաստանի և Կիպրոսի բարեկամական կապերի առավել ամրապնդումը և տարբեր ոլորտներում երկկողմանի համագործակցության զորացումը, որին մեծ նպաստ է բերում նաև կիպրահայ համայնքը։ Մեր մաղթանքն է, որ առաջիկա տարիներին ևս մեր երկրների հարաբերությունները շարունակեն արդյունավորվել՝ բարօրություն բերելով մեր երկու եղբայրական ժողովուրդներին», - ասված է շնորհավորագրում:

Նիկոս Անաստասիադիսին ավելի վաղ շնորհավորել էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Անաստասիադիսը հաղթել էր Կիպրոսի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի էր ունեցել փետրվարի 4-ին՝ ստանալով ձայների 55.9 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG