Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովում


Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Ժակ Մարիլոսյանի և տիկին Դելֆին Օի հետ։ Արմեն Սարգսյանի գրասենյակի փոխանցմամբ՝ Ժակ Մարիլոսյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահն է, իսկ Դելֆին Օն հանդիսանում է Իրանի հետ բարեկամության խմբի նախագահ և Թուրքիայի հետ բարեկամության խմբի փոխնախագահ։

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև պատգամավոր Ալեքսանդր Հոլրոյդի հետ, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: «Լինելով Ֆրանսիայի քաղաքացի, Հոլրոյդը բնակվում է Միացյալ Թագավորությունում և այնտեղից ընտրվում է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր։ Նման ձևաչափը թույլ է տալիս ներկայացնել Ֆրանսիայի շահերը մեծ ֆրանսիական համայնքներ ունեցող երկրներում»,- տեղեկացնում է Արմեն Սարգսյանի գրասենյակը:

Հաղորդվում է նաև, որ փետրվարի 6-ին Սարգսյանը Փարիզում մի շարք այլ հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ։ «Օլիվիե Դասոի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական հարաբերությունների վերընթաց զարգացմանը և այդ համատեքստում կարևորվել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ հունվարին Ֆրանսիա կատարած այցելությունը»,- մասնավորապես, նշված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG