Մատչելիության հղումներ

Համանախագահները Բաքվում հանդիպել են Ալիևի հետ


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, արխիվ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, արխիվ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները երեկ Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հանդիպման մասին Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակն ասել է, որ «Կրակովի հանդիպմանը առաջ քաշված կարծիքների հիման վրա համանախագահների հետ կոնկրետ քննարկումներ են տեղի ունեցել հակամարտության կարգավորման համար»: Հիքմեթ Հաջիևի խոսքով՝ «պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանում և Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո, առկա առաջարկների և կարծիքների հիման վրա, ինտենսիվ բանակցությունները կշարունակվեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG