Մատչելիության հղումներ

ԱԺ փոխնախագահ․ Հանրության տրամադրությունները խղճի ազատության օրինագծի նկատմամբ զգայուն են


ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան, արխիվ
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան, արխիվ

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք տրամադրելու նպատակով Հայաստան է այցելել Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունը, որին այսօր ընդունել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը:

ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդագրության համաձայն, Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել օրինագծի մի շարք դրույթների վերաբերյալ՝ նշելով, որ հեղինակների կողմից հաշվի են առնվել միջազգային չափանիշներն ու Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններից շատերը: Նա ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու դերակատարությունը երկրի հանրային կյանքում և նշել, որ հանրության տրամադրություններն այս օրենքի նկատմամբ զգայուն են, ասված է հաղորդագրությունում:

Անդրադարձ է կատարվել նաև խղճի և դավանանքի ազատության ոլորտի մայր օրենքով սահմանվող իրավունքներին ու պարտականություններին, ինչպես նաև օրենքի նախագծի լրամշակման և վերանայման ենթակա դրույթներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG