Մատչելիության հղումներ

Շփման գծի դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի. ԼՂ ԱԳՆ


Հայ զինվորը մարտական հենակետում, արխիվ

ԵԱՀԿ առաքելությունն այսօր հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։

Ըստ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության, դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG