Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղ այցի շրջանակում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ:

Ըստ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջի, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Լևոն Մնացականյանին է փոխանցել Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների և աշխատակազմի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությանը տրամադրվող տասը միլիոն դրամի հավաստագիրը:

Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ Ազգային ժողովն իր աշխատակազմով` տնտեսական աշխատակցից մինչև ԱԺ նախագահ, իրենց ներդրումն են ունեցել այս հարցում:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատարը, շնորհակալություն հայտնելով նվիրատվության համար, նշել է, որ գումարը ծառայելու է Պաշտպանության բանակի և զինծառայողների առաջնային խնդիրների լուծմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG