Մատչելիության հղումներ

Հայաստանի ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ մեկնել են Լեռնային Ղարաբաղ


Երեկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը Պաշտպանության բանակի շտաբում հանդիպել է աշխատանքային այցով Ղարաբաղ ժամանած Հայաստանի ազգային ժողովի մի խումբ պատգամավորների:

Ըստ Ղարաբաղի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջի, հանդիպման ընթացքում ՊԲ հրամանատարը համառոտ ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող վիճակը, զորամասերում և բանակային առաջնագծում կատարված և կատարվող գործընթացները, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և այլն:

Այնուհետև Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ՀՀ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG