Մատչելիության հղումներ

NYT. Փաստաբանները Թրամփին խորհուրդ են տվել չպատասխանել Մյուլերի հարցերին


Դոնալդ Թրամփ, Ռոբերտ Մյուլեր, արխիվ
Դոնալդ Թրամփ, Ռոբերտ Մյուլեր, արխիվ

Ըստ New York Times- ի` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրավաբանների թիմը խորհուրդ է տվել նրան չմասնակցել հատուկ խորհրդական Ռոբերտ Մյուլերի հետ հարցազրույցին, ով հետաքննում է Ռուսաստանի հնարավոր միջամտությունը Միացյալ Նահանգների նախագահի 2016 թվականի ընտրություններին։

Իր հրապարակման մեջ թերթը վկայակոչել է չորս աղբյուր՝ նշելով, թե Թրամփի փաստաբանները մտահոգված են, որ նախագահը կարող է մեղադրվել կեղծ ցուցմունքներ տալու մեջ։

Հիշեցնենք՝ հունվարի վերջին ԱՄՆ նախագահը պատրաստակամություն էր հայտնել երդման տակ պատասխանել Մյուլերի հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG