Մատչելիության հղումներ

ՄՕԿ-ը մերժեց 15 ռուսաստանցի մարզիկների մասնակցությունը Հարավային Կորեայում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին


Շվեյցարիա - Երկրպագուն ծածանում է Ռուսաստանի դրոշը ՄՕԿ-ի կենտրոնակայանի դիմաց, Լոզան, 5-ը դեկտեմբերի, 2017թ․
Շվեյցարիա - Երկրպագուն ծածանում է Ռուսաստանի դրոշը ՄՕԿ-ի կենտրոնակայանի դիմաց, Լոզան, 5-ը դեկտեմբերի, 2017թ․

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) մերժել է 15 ռուսաստանցի մարզիկների մասնակցությունը Հարավային Կորեայում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին:

15 մարզիկներն այն 28 ռուսաստանցիների շարքում էին, որոնց վերաբերյալ Լոզանում գտնվող Սպորտի հարցերով արբիտրաժային դատարանը փետրվարի 1-ին որոշում էր կայացրել և չեղարկել էր Միջազգային օլիմպիական կոմիտեի սահմանած ցմահ արգելքը, որից հետո Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն դիմել էր Ձմեռային օլիմպիական խաղերին 28 մասրզիկների մասնակցությունը թույլատրելու խնդրանքով:

Կոմիտեն այդ 28 ռուսաստանցիներին ցմահ արգելել է մասնակցել օլիմպիական խաղերին՝ նրանց մեղադրելով դոպինգ օգտագործելու մեջ:

Միջազգային օլիմպիական կոմիտեն նաև մեղադրել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեին՝ ռուսաստանցի մարզիկների շրջանում դոպինգի օգտագործումը պետական մակարդակով խթանելու համար:

ՄՕԿ-ն արգելել է ռուսաստանցի մարզիկներին իրենց երկրի դրոշի ներքո հանդես գալ Հարավային Կորեայում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին: Սակայն թույլատրել է 169 ռուսաստանցի մարզիկների հանդես գալ, այսպես կոչված, չեզոք դրոշի ներքո, որի վրա պետք է նշված լինի «Օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG