Մատչելիության հղումներ

ԼՂ նախագահը ընդունել է ՀՀ մշակույթի նախարարին


ԼՂ նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, քննարկվել են մշակույթի ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

«Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Մայր Հայաստանի և Արցախի մշակութային կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա՝ կարևորելով այս ասպարեզում դրական դինամիկայի պահպանումը նաև ապագայում», - ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի մշակույթի նախարարը աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղ է մեկնել երեկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG