Մատչելիության հղումներ

Հայաստանի և Բելառուսի վարչապետերը քննարկել են համագործակցության հարցեր


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ալմաթիում հանդիպել է Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ:

Ըստ Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջի, երկու պետությունների գործադիր մարմինների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և փոխգործակցության զարգացման հեռանկարները:

Վարչապետը նշել է, որ անցած տարվա առաջին 11 ամիսներին, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև աճել է 20 տոկոսով:

Կողմերը համակարծիք են եղել, որ առկա է հարաբերությունների խորացման մեծ ներուժ, և պետք է պահպանել ու խթանել դրական միտումները:

Կարեն Կարապետյանը Բելառուսի իր գործընկերոջը ծանոթացրել է անցած տարվա նոյեմբերին հայ-իրանական սահմանին բացված Ազատ տնտեսական գոտու հնարավորություններին՝ նշելով, որ այն կարող է հետաքրքիր լինել բելառուսական բիզնեսի և հատկապես՝ գյուղատնտեսական ոլորտի ընկերությունների համար:

Քննարկվել են տարբեր բնագվառներում, մասնավորապես՝ անասնաբուծության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները: Այս տեսանկյունից կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում գործակցությանը վերաբերող մի շարք հարցերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG