Մատչելիության հղումներ

ԶՈՒ ԳՇ պաշտոնյան մասնակցել է ՀԱՊԿ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների նախապատրաստման քննարկմանը


ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ից 31-ը Մոսկվայում` ՀԱՊԿ Միացիալ շտաբում, մասնակցել է Հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2018թ. պլանով նախատեսված օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների նախապատրաստման, «Մարտական եղբայրություն-2018» պայմանական անվանումով զորավարժության օպերատիվ ռազմավարական իրադրության քննարկմանն ու հայ-ռուսական երկկողմ բանակցություններին:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG