Մատչելիության հղումներ

Արա Բաբլոյանի հրավերով Հայաստան կայցելի Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը


Արա Բաբլոյան, արխիվ
Արա Բաբլոյան, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հրավերով փետրվարի 3-ից 8-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությունը։

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, պատվիրակությունը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, Արա Բաբլոյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այցի շրջանակում Արա Բաբլոյանը և Դոմինիկ դը Բյումանը կմասնակցեն Հայաստան-Շվեյցարիա գործարար հանդիպմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG