Մատչելիության հղումներ

Հարցում․ Ընտրարշավի ընթացքում առաջին անգամ Պուտինի վարկանիշը ցածր է 70 տոկոսից


ՌԴ նախագահ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը ընտրողների հետ հանդիպման ժամանակ, Մոսկվա, 30-ը հունվարի, 2018թ․
ՌԴ նախագահ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը ընտրողների հետ հանդիպման ժամանակ, Մոսկվա, 30-ը հունվարի, 2018թ․

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի վերջին տվյալներով, նախագահ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վարկանիշը նվազել է՝ նախընտրական արշավի մեկնարկից հետո առաջին անգամ հասնելով 70 տոկոսից նվազ ցուցանիշի: Ըստ այդմ՝ դեկտեմբերի կեսերին Պուտինի օգտին պատրաստ էր քվեարկել ռուսաստանցիների 74.8 տոկոսը, այժմ՝ 69.9 տոկոսը:

Նշված ժամանակահատվածում առաջատար թեկնածուների եռյակը չի փոխվել՝ Պուտինից հետո ամենաբարձր վարկանիշներն ունեն կոմունիստ Պավել Գրուդինինը և լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, որոնց օգտին պատրաստ է քվեարկել ռուսաստանցիների 6-7 տոկոսը:

Նախագահական ընտրությունները Ռուսաստանում անցկացվելու են այս տարվա մարտի 18-ին, քարոզարշավը մեկնարկել է 2017-ի դեկտեմբերի 18-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG