Մատչելիության հղումներ

Ռուսաստանում մեկնարկում է նախագահական ընտրությունների քարոզարշավը


Ռուսաստան - Նախընտրական վահանակ Մոսկվայում, 18-ը դեկտեմբերի, 2017թ․
Ռուսաստան - Նախընտրական վահանակ Մոսկվայում, 18-ը դեկտեմբերի, 2017թ․

Ռուսաստանում այսօրվանից մեկնարկում է նախագահական քարոզարշավը, ընտրությունները տեղի կունենան ուղիղ երեք ամիս անց՝ մարտի 18-ին:

Կենտրոնական ընտրկան հանձնաժողովի տվյալներով, այս պահին առաջադրվելու հայտ է ներկայացրել 23 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է նաև Պուտինի մոլի քննադատ Ալեքսեյ Նավալնին, իշխանությունները, սակայն, պնդում են, թե նա չի կարող առաջադրվել, քանի որ պայմանական ազատազրկման է դատապարտված «Կիրովլեսի գործով»:

Արտգործնախարարությունն այսօր նաև հաղորդել է, թե մտադիր չէ դիտորդներ հրավիրել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG