Մատչելիության հղումներ

Ռոհանի․ Իրանի ժողովուրդը շարունակում է աջակցել հոգևորականությանը


Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Իրանի ժողովուրդը շարունակում է աջակցել հոգևորականությանը՝ չնայած Արևմուտքից ճնշումներին, վստահեցրել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Նա, միաժամանակ, հավելել է, որ երկրի առաջնորդները ևս պետք է ականջալուր լինեն ցուցարարներին, որոնք բոլորովին վերջերս իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել:

Ռոհանին այս մասին խոսել է ԱՄՆ նախագահի ուղերձից ժամեր անց, որում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Իրանի ժողովրդի կողքին է՝ չնայած երկրի «կոռումպացված բռնապետությանը»:

«Քանի դեռ մարդիկ սիրում են իսլամի մշակույթը, սիրում ու պաշտպանում են իրենց ազգային միությունը, ոչ մի գերտերություն չի կարող փոխել այդ ազգի ուղին», - Թրամփի խոսքերին հակադարձել է Ռոհանին:

Իր հերթին, Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը իր թվիթերյան էջում գրել է՝ «յուրաքանչյուր ոք գիտի՝ որտեղ է կանգնած նա [Թրամփը], և դա վստահաբար Իրանի ժողովրդի կողքը չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG