Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են «Սիրիական երկխոսության համաժողովի» արդյունքները


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների համատեղ ասուլիսը, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեքշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել` քննարկելով Սոչիում կայացած «Սիրիական երկխոսության համաժողովի» արդյունքները:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանն ասել է, որ չնայած խնդիրներին, համաժողովի արդյունքները կարելի է մեծ ձեռքբերում համարել:

Հունվարի 30-ին Սոչիում անցկացված համաժողովում որոշվել է հանձնաժողով ստեղծել Սիրիայի նոր սահմանադրություն մշակելու համար:

Համաժողովում սիրիացի ընդդիմադիրները ընդհատել էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթը՝ մեղադրանքների տարափ ուղղելով նրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG