ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին հղած իր ամենամյա ուղերձում Չինաստանին և Ռուսաստանին բնորոշել է որպես հակառակորդներ:
Նրա խոսքերով՝ խարդախ ռեժիմները, ահաբեկչական խմբերը և Չինաստանի ու Ռուսաստանի նման հակառակորդները մարտահրավեր են ԱՄՆ-ի շահերին, տնտեսությանը և արժեքներին:
Թրամփն ասել է, որ նման վտանգների հակամարտությունում պաշտպանության ամենահուսալի միջոցը անգերազանցելի ուժն է, և օրենսդիրներին կոչ է արել ամբողջովին ֆինանսավորել ԱՄՆ-ի ռազմական ծախսերը: