Մատչելիության հղումներ

Թրամփը Կոնգրեսին հղեց իր ամենամյա ուղերձը


ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում հանդես է գալիս ուղերձով, Վաշինգտոն, 30-ը հունվարի, 2018թ․

Երեկ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Կոնգրեսին հղած ամենամյա ուղերձով, որն ամփոփում է նրա նախագահության առաջին տարին:

Թրամփի ելույթը մեծամասամբ կենտրոնացած էր ներքին խնդիրների վրա, սակայն նա անդրադարձել է նաև Հյուսիսային Կորեային, Իրանին, Ռուսաստանին և Չինաստանին:

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «առավելագույն ճնշման» արշավ է սկսում պաշտոնական Փհենյանի և նրա միջուկային ծրագրի դեմ՝ ընդգծելով, որ Հյուսիսային Կորեայի միջուկային հրթիռների «անխոհեմ» փորձարկումները կարող են շատ շուտով սպառնալիք հանդիսանալ ԱՄՆ-ի համար:

Դառնալով Իրանի խնդրին՝ Թրամփը կրկին խոսել է Թեհրանի հետ գերտերությունների կնքած միջուկային համաձայնագրի մասին: «Ես խնդում եմ Կոնգրեսին անդրադառնալ Իրանի սարսափելի միջուկային համաձայնագրում առկա հիմնարար թերություններին», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:

«Ահաբեկչական խմբավորումները, Չինաստանի և Ռուսաստանի նման հակառակորդները մարտահրավեր են նետում մեր շահերին, տնտեսությանը և արժեքներին», - ընդգծել է ԱՄՆ-ի նախագահը։

Նույն ուղերձում Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ կարգադրություն է ստորագրել, որով ԱՄՆ-ի ռազմական Գուանտանամոյի բանտը չի փակվի:

Կալանավայրը բացել է Ջորջ Բուշ կրտսերը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո: Այժմ այնտեղ պահվում է 41 կալանավոր: 2009-ին Բարաք Օբաման կարգադրություն ստորագրեց այն մասին, որ Գուանտանամոյի կալանավայրը պետք է փակվի «հնարավորինս շուտ», սակայն այն բաց էր մնում, քանի որ Կոնգրեսն ընդդիմանում էր բանտի փակմանը:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG