Մատչելիության հղումներ

Թրամփը բացառում է բանակցությունները «Թալիբան»-ի հետ մոտ ապագայում


ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների հետ, Վաշինգտոն, 29-ը հունվարի, 2018թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է մոտ ապագայում «Թալիբան» շարժման հետ բանակցությունների հնարավորությունը՝ Աֆղանստանում տեղի ունեցած մի շարք արյունալի հարձակումներից հետո:

«Մենք չենք ցանկանում խոսել ««Թալիբան»-ի հետ», - ասել է Թրամփը երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հետ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ: «Այնտեղ լրիվ այլ պայքար է: Նրանք աջուձախ մարդկանց են սպանում: Աջուձախ անմեղ մարդիկ են սպանվում», - ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում վերջին շաբաթների ընթացքում մի քանի հարձակում է տեղի ունեցել, այդ թվում՝ քաղաքի կենտրոնում հունվարի 27-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որի հետևանքով, վերջին տվյալներով, ավելի քան 100 մարդ է զոհվել, շուրջ 235-ը՝ վիրավորվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG