Աֆղանստանի կառավարական բանակի առնվազն 11 զինծառայող է զոհվել այսօր առավոտյան Քաբուլի կենտրոնում տեղի ունեցած հերթական ահաբեկչական հարձակման հետևանքով:
Հարձակման թիրախն այս անգամ «Մարշալ Ֆահիմ» ռազմական ակադեմիան էր: Աֆղանական աղբյուրների վկայությամբ՝ ակադեմիայի անցակետը նախ պայթեցվել է ինքնասպան ահաբեկչի կողմից, ինչից հետո ուսումնական հաստատության տարածքում կատաղի փոխհրաձգություն է սկիզբ առել: Աֆղանստանցի զինվորականներից մոտ երկու ժամ է պահանջվել բոլոր հինգ հարձակվողներին ոչնչացնելու համար: