Մատչելիության հղումներ

71 զինծառայողների ընտանիքների հանձնվել են նոր բնակարաններ


Հունվարի 29-ին զինված ուժերի 71 զինծառայողների անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարաններ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Բնակարանների բանալիները հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախարարն ընդգծել է, որ այս տարվանից, շնորհիվ նոր հիպոթեքային ծրագրի ընձեռած պայմանների, պաշտպանական գերատեսչությունը հնարավորություն կունենա բնակարաններով ապահովելու տարեկան շուրջ 500 զինծառայողների։

ՀՀ ՊՆ համակարգի զինծառայողների համար Երևան քաղաքում շահագործման հանձնված նորակառույց շենքի բնակարանները տրամադրելու մասին որոշումները կայացվել են` հաշվի առնելով հետևյալ առաջնահերթությունները.

- հրամանատարական կազմին (մինչև զորամասի հրամանատար և տեղակալ` ներառյալ)

- մարտական գործողությունների մասնակիցներին,

- «Մարտական խաչ» շքանշանակիրներին,

- հակառակորդի հետ շփման գծում առնվազն 5 տարի ծառայած զինծառայողներին,

- ըստ Երևան քաղաքում հաշվառման հերթացուցակի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG