Մատչելիության հղումներ

Էրդողանը խոստանում է թուրք-սիրիական սահմանը «մաքրել ահաբեկիչներից»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «Ձիթենու ճյուղ» գործողության շտաբում, 25-ը հունվարի, 2018թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստանում է թուրք-սիրիական սահմանը «մաքրել ահաբեկիչներից»: Այդ մասին նա հայտարարել է երեկ՝ իշխող կուսակցության կոնգրեսի ժամանակ, և վստահեցրել է՝ Թուրքիան սիրիացի փախստականներին հետ կուղարկի հայրենիք, երբ սահմանը մաքրվի զինյալներից:

Էրդողանը այս հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ թուրքական զորքերն ու դաշնակից սիրիացի զինյալները ռազմավարական բլուր են գրավել:

Հիշեցնենք, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը երեկ հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում 484 քուրդ զինյալներ են ոչնչացվել: Աֆրինի քրդական իշխանությունները, մինչդեռ, պնդում են, որ թուրքական օդային հարվածների հիմնական զոհերը խաղաղ բնակիչներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG