Մատչելիության հղումներ

Արթիկի ավտոճանապարհներին բուք է, Լարսը բաց է․ ՏԿՏՏՆ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սևանի, Տավուշի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Արթիկի ավտոճանապարհներին բուք է։ Նոյեմբերյանի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նախարարությունը՝ վկայակոչելով Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվությունը, նշումէ, որ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG