Մատչելիության հղումներ

Հունվարի 21-ից 27-ը ադրբեջանական կողմը հադադարը խախտել է 200 անգամ, արձակել՝ 2000 կրակոց․ ԼՂ ՊՆ


Հայ զինվորը մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորը մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, ըստ ԼՂ ՊՆ-ի, հունվարի 25-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան հատվածում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել:

«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG