Մատչելիության հղումներ

Վարուժան Ավետիսյանը և Պավլիկ Մանուկյանը Սեֆիլյանի գործով ցուցմունք կտան դատարանում


Դատավորն այսօր բավարարեց «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի փաստաբանների միջնորդությունը՝ դատարան կանչել և հարցաքննել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանին և Պավել Մանուկյանին, ովքեր Սեֆիլյանի ու Սաֆարյանի հետ անցնում են Ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու գործով։

Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը դատական նիստերից մեկի ժամանակ, արխիվ
Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը դատական նիստերից մեկի ժամանակ, արխիվ

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանի հարցաքննությունը դատարանը համարեց անհնար, քանի որ ընդդիմադիր գործչի գտնվելու վայրը հայտնի չէ, նա հետախուզվում է իրավապահների կողմից։

Գարեգին Չուգասզյան, արխիվ
Գարեգին Չուգասզյան, արխիվ

Չուգասզյանը, հիշեցնենք, կալանավորվել էր 2015-ի ապրիլին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան՝ ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման մեղադրանքով, օրեր անց նրա խափանման միջոցը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ:

Տվյալ գործով շարունակվող նախաքննության ընթացքում, ըստ Քննչական կոմիտեի, անհրաժեշտություն է առաջացել Գարեգին Չուգասզյանի և այլ անձանց մասնակցությամբ քննչական գործողություններ իրականացնել, նրանց ուղարկվել են ծանուցագրեր, բայց Չուգասզյանը չի ներկայացել, պարզվել է նաև, որ նա փոխել է բնակության վայրը՝ առանց պատշաճ կերպով ծանուցելու նախաքննական մարմնին: Այդ իսկ պատճառով, դատարանը որոշել է Չուգասզյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Հուլիսի 17-ին զինված խմբի կողմից Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրավելուց հետո անհետացած Գարեգին Չուգասզյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG