Մատչելիության հղումներ

Ձերբակալվել են Ժիրայր Սեֆիլյանը և ևս երեք անձ


«Հիմնադիր խորհրդարան»-ի երևանյան գրասենյակի դիմաց, 7-ը ապրիլի, 2015թ․

Ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում այսօր ձերբակալվել է 4 անձ։

Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը՝ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը։

Առերևույթ հանցագործության նախապատրաստության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության օպերատիվ աշխատակիցների հետ համատեղ շարունակվում է անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը, որոնց արդյունքների մասին Քննչական կոմիտեն խոստանում է տեղեկություն տրամադրել լրացուցիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG