Մատչելիության հղումներ

NYT. Թրամփը հունիսին Մյուլերի պաշտոնանկության հրամանագիր է ստորագրել, բայց փոխել է որոշումը


Դոնալդ Թրամփ, Ռոբերտ Մյուլլեր
Դոնալդ Թրամփ, Ռոբերտ Մյուլլեր

The New York Times-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցած տարվա հունիսին հրամանագիր է ստորագրել հատուկ խորհրդական Ռոբերտ Մյուլերին աշխատանքից ազատելու մասին, սակայն փոխել է որոշումը, երբ Սպիտակ տան խորհրդական Դոնալդ ՄըքԳանը սպառնացել է հրաժարական տալ։

Պարբերականը երեկվա հրապարակման մեջ գործին մոտ կանգնած չորս մարդու է վկայակոչում, սակայն կոնկրետ անուններ չի նշում։

Ամերիկյան հետախուզության եզրահանգմամբ, Ռուսաստանը փորձել է միջամտել Միացյալ Նահանգների նախագահի 2016 թվականի ընտրություններին՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի համար և թուլացնելով դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի դիրքերը:

Մյուլերը և Կոնգրեսի տարբեր հանձնաժողովներ առանձին քննում են ռուսների միջամտության գործը:

Հիշեցնենք, օրերս Թրամփը պատրաստակամություն է հայտնել երդման տակ պատասխանել Մյուլերի հարցերին:

Սպիտակ տան ավելի քան երկու տասնյակ աշխատակիցներ արդեն պատասխանել են հատուկ խորհրդականի հարցերին։ ԱՄՆ նախագահի փաստաբան Ջոն Դաուդը հայտարարել է, որ հարցազրույցների թիվը և փաստաթղթերի հազարավոր էջերը վկայում են Ռոբերտ Մյուլերի հետ Սպիտակ տան «աննախադեպ» համագործակցության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG