Մատչելիության հղումներ

Այսօր և վաղը սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով


Հունվարի 26-27-ը Հայաստանի շրջանների զգալի մասում, հունվարի 28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հունվարի 26-29-ը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում հունվարի 26-27-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ: Հունվարի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG