Մատչելիության հղումներ

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ի ժամը 20:00-ի դրությամբ՝ Արթիկի, Կոտայքի, Աշոցքի, Դիլիջանի, Սպիտակի, Հրազդանի, Թալինի, Աշտարակի, Արտաշավանի, Սևանի, Ապարանի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG