Մատչելիության հղումներ

Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Շարժունակության շուրջ գործընկերության երկրորդ բարձրաստիճան հանդիպումը


Հայաստան-Եվրամիություն քննարկումներ, արխիվ

Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Եվրամիության միջև Շարժունակության շուրջ գործընկերության երկրորդ բարձրաստիճան հանդիպումը։

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարել է արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ԵՄ կողմից նիստը նախագահել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության Ռազմավարության և ընդհանուր հարցերով տնօրեն Մարթա Ցիգանը։

Կողմերը քննարկել են Շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում Հայաստանում իրականացվող ծրագրերը, ուղենշել ապագա առաջնայնությունները։ Երկուստեք փաստվել է մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ սահմանային կառավարման, վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման, միգրացիայի և զարգացման բնագավառներում հաջող նախագծերի փորձը։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ Նազարյանն իր ելույթում շեշտել է դեռևս 2014 թվականից ուժի մեծ մտած մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի իրականացման հաջող ընթացքը, կարևորել Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հնարավոր մեկնարկը, որն արտացոլված է ՀՀ-ԵՄ երկկողմ, ինչպես նաև Արևելյան գործընկերության բազմակողմ փաստաթղթերում։ Հայկական կողմից ներկայացվել են մի շարք առանցքային ոլորտներում իրավական և կարգավորիչ դաշտին առնչվող վերջին զարգացումները, նշվել է բարեփոխումների շարունակականությունն ապահովելու պատրաստակամության մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG