Մատչելիության հղումներ

Պուտինը և Էրդողանը քննարկել են Թուրքիայի գործողությունները Սիրիայում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևմուտքում:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ, Էրդողանը զանգահարել է Պուտինին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույցից հետո:

Կրեմլի հաղորդագրության համաձայն, Պուտինն ընդգծել է, որ պետք է հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Արդեն հինգերորդ օրն է, ինչ Թուրքիան ներխուժել է Սիրիա և հարվածներ է հասցնում քրդերի ուժերին:

Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով ամերիկացի մի պաշտոնյայի, երեկ հաղորդել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ևս ծրագրում է «շուտով» խոսել Էրդողանի հետ՝ ռազմական գործողությունների կապակցությամբ իր անհանգստությունն արտահայտելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG