Մատչելիության հղումներ

2017-ի հարկային եկամուտները կազմել են շուրջ 2.5 մլրդ դոլար․ ՊԵԿ


Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից 2017 թվականին պետա­կան բյուջե հաշվեգրված հարկա­յին եկամուտները կազմել են 1 տրիլիոն 201.6 միլիարդ դրամ (շուրջ 2.5 միլիարդ դոլար)՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումար­ները: Ինչպես նշված է ՊԵԿ լրատվական ծառայության հաղորդագրությունում, անցած տարվա պետական բյուջեով նախատեսված էր 1 տրիլիոն 135 միլիարդ դրամ:

2017-ի փաստացի ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամա­նա­­կաշրջանի համեմատ ավելի է 124.7 միլիարդ դրամով կամ 11.6 տոկոսով: 883․8 միլիարդ դրամն ապահովվել է հարկային մարմինների, իսկ 317.8 միլիարդը` մաքսային մարմինների կողմից, այսինքն՝ հարկային մասով աճը կազմել է 64.6 միլիարդ դրամ կամ 7.9 տոկոս, իսկ մաքսային մասով` 60 միլիարդ դրամ կամ 23.3 տոկոս:

Առանց ԱԱՀ-ի վերադարձի գումարների հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 155 միլիարդ դրամ, այդ պարագայում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմում է 78.7 միլիարդ դրամ կամ 7.3 տոկոս, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG