Մատչելիության հղումներ

Սոչիում ձերբակալվել է «Ռոբսոնից» հարցազրույց վերցրած բլոգերը


«ԲլոգՍոչի» կայքի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Վալով, արխիվ
«ԲլոգՍոչի» կայքի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Վալով, արխիվ

Սոչիում ձերբակալվել է «ԲլոգՍոչի» կայքի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Վալովը: Սոչիի Կենտրոնական շրջանի դատարանի որոշմամբ Վալովի խափանման միջոց է սահմանվել երկամսյա կալանքը: Իրավապահների պնդմամբ՝ Վալովը փորձել է դրամ շորթել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Լիբերալ դեմոկրատական կուսակցության անդամ Յուրի Նապսոյից:

Հայ հանրությանը բլոգերի անունը հայտնի դարձավ հունվարի սկզբին, երբ նա իր կայքում ծավալուն հարցազրույց հրապարակեց «Ռոբսոն» մականունով հայտնի գործարար, Հայաստանի արտգործնախարարի նախկին արտահաստիքային խորհրդական Ռուբեն Թաթուլյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG