Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի արտգործնախարարը մարտին կմեկնի Թեհրան


Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիան, արխիվ
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիան, արխիվ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը մարտի 5-ին կմեկնի Թեհրան: Այդ մասին ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը նշել է այսօր Le Figaro պարբերականում տպագրված հարցազրույցում:

Լը Դրիանի խոսքով՝ առաջիկա այցի հիմնական օրակարգային թեմաներն են լինելու Իրանի կողմից բալիստիկ հրթիռների մշակման ծրագրերը, ինչպես նաև 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի կատարման ընթացքը: Լը Դրիանը Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ պատրաստվում է քննարկել նաև Մերձավոր Արևելքում Իրանի դերակատարության հարցը:

«Հուսով ենք, որ հնարավոր կլինի վերջ տալ Իրանի ապակառուցողական ռազմական ազդեցությանը Մերձավոր Արևելքում», - նշել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Նախապես ծրագրվում էր, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը Թեհրան կայցելի հունվարին: Իրանում ծավալված բողոքի գործողությունների ֆոնին, սակայն, Ժան-Իվ Լը Դրիանը որոշեց չեղյալ հայտարարել նախապես համաձայնեցված այցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG