Մատչելիության հղումներ

Պայթել է գազաբալոն. կա մեկ տուժած


Հունվարի 19-ին՝ ուշ երեկոյան Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի եկեղեցու մոտակայքում` Սասնա Ծռերի փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող «Քար Գազ Սերվիս» ՍՊԸ-ի տարածքում պայթել է թիվ 58 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2809S պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Գ. Դ.) ավտոմեքենայի գազաբալոնը, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Փրկարարները տուժած՝ 1986 թ. ծնված Է. Կ.-ին (գազալցակայանի աշխատակից) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Պայթյունից վնասվել են մոտակայքում կայանած «ԳԱԶել» մակնիշի 4936S (վարորդ՝ 1954 թ. ծնված Լ. Գ.) և «Opel Astra J» մակնիշի 35 FN 156 (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Ն.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG