Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՍԴ-ը հրաժարվեց քննել Նավալնու բողոքը ընտրությունների օրենքի դեմ


Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնի, արխիվ
Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Ռուսաստանի Սահմանադրական դատարանը մերժել է քննել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու բողոքը ընտրությունների մասին դաշնային օրենքի դեմ, որն արգելում է չմարված դատվածություն ունեցող թեկնածուներին առաջադրվել:

Դատարանը որոշումը կայացրել է շատ օպերատիվ՝ բողոքը ներկայացնելուց երեք օր անց: Նավալնու փաստաբանը նշել է, որ նման արագություն մինչ օրս արձանագրվել է միայն մեկ անգամ, երբ նախագահ Վլադիմիր Պուտինն էր դիմել Սահմանադրական դատարան՝ բռնակցված Ղրիմի հարցով:

Անցած տարեվերջին Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց գրանցել ընդդիմադիր Նավալնու թեկնածությունը մարտին կայանալիք նախագահական ընտրություններում՝ պատճառաբանելով, թե նա պայմանական ազատազրկման է դատապարտված «Կիրովլես»-ի վիճահարույց գործով:

Հիշեցնենք, ԿԸՀ-ի դեմ ընդդիմադիր գործչի հայցը ավելի վաղ մերժել է Ռուսաստանի Գերագույն դատարանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG