Մատչելիության հղումներ

ՌԴ Գերագույն դատարանը մերժեց ԿԸՀ-ի դեմ Նավալնիի հայցը


Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Ռուսաստանի Գերագույն դատարանն այսօր մերժել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ ընդդիմադիր առաջնորդ, կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ Ալեքսեյ Նավալնիի հայցը:

Նավալնին բողոքարկել էր 2018 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածության գրանցումը մերժելու վերաբերյալ ԿԸՀ որոշումը:

Ռուսաստանի ԿԸՀ-ն դեկտեմբերի 25-ին է մերժել Նավալնիի գրանցումը, հայտարարելով, որ դատվածություն ունեցող քաղաքացին չի կարող առաջադրվել Դաշնության նախագահի թեկնածու:

Վերլուծաբանների համոզմամբ, գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, որի վարկանիշն այսօր մոտ է 80 տոկոսի, առանց դժվարությունների կհաղթի 2018 թվականի մարտի 18-ին կայանալիք ընտրություններում և չորրորդ անգամ կստանձնի նախագահի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG