Մատչելիության հղումներ

Լավրով․ Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը տագնապալի ուղերձ կլինի միջազգային հանրությանը


ԱՄՆ - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նվիրված զանգվածային ոչնչացման զենքի չտարածմանը, Նյու Յորք, 18-ը հունվարի, 2018թ․

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում զգուշացրել է, որ եթե Իրանի և գերտերությունների միջև 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագիրը ձախողվի, դա «տագնապալի» ուղերձ է լինելու միջազգային հանրությանը:

Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս կգա Իրանի հետ միջուկային համաձայնագրից, եթե եվրոպացի գործընկերները չվերանայեն դրանում առկա «սարսափելի թերությունները»։

Հիշեցնենք, 2015-ի գործարքի ժամանակ պաշտոնական Թեհրանը համաձայնել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ միջազգային պատժամիջոցներից ազատվելու դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG