Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկել է զինված ուժերի սպա-իրավաբանների երկօրյա հավաքը:
Ըստ պաշտպանության նախարարության, հավաքին մասնակցում են նաև Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ներկայացուցիչները:
«Սպա-իրավաբանների հավաքի ընթացքում ամփոփվելու են 2017 թվականին իրականացված աշխատանքների արդյունքները, հաշվետվությունների միջոցով մատնանշվելու են արձանագրված հաջողություններն ու բացթողումները, հստակեցվելու են 2018 թվականի անելիքները», - ասված է հաղորդագրությունում: