Մատչելիության հղումներ

Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան քաղաքներում տեղում է թույլ ձյուն: Վարդենյաց լեռնանցքում և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ԱԻՆ-ը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների գործակալությունից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի հանրապետության գլխավոր վարչությունից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG