Մատչելիության հղումներ

«Սերժ Սարգսյանն արդեն պատրաստվում է ապրիլին». ՀԱԿ կուսակցության անդամ


ՀԱԿ կուսակցության անդամ Արամ Մանուկյանը չի կարծում, թե թանկացումները կարող են սոցիալական պայթյունի բերել։

Մանուկյանը՝ պարզաբանում է, որքան շատ մարդ դուրս գա փողոց, այնքան իշխանությունը զգոն կլինի, բայց, ըստ նրա, այսօր ռացիոնալ մասսայի, պայքարող մասսայի լուրջ հատվածը Հայաստանում չէ։

«Հայաստանում մնացել են վախեցած, խեղճացած, պայքարի ոչ ընդունակ բավականաչափ զանգվածներ, կամ տատիկներ ու պապիկներ, որոնք ի վիճակի չեն։ Այդ առումով քաղաքական դաշտը և նրան աջակցողների դաշտն այսօր հզոր չէ», - ասաց ՀԱԿ կուսակցության անդամը։

Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքացին ունակ չէ դիմակայելու այն խնդիրներին, լուծումներին, այն ծառայություններին, ինչն իր համար նվազագույնն է և դրա պատճառով էլ արտագաղթում է։ «Սրան նպաստում է իշխանությունն՝ իր հարկային, մաքսային... բոլոր բնագավառներում քերթում են քաղաքացիներին, քերթում են բառի իրական իմաստով։ Խնդիրը համակարգային է, քաղաքական է», - ասաց Արամ Մանուկյանը։

Խոսելով թանկացումների հետևանքները մեղմելուն ուղղված նախագահ Սերժ Սարգսյանի՝ կառավարության ներկայացուցիչների հետ ունեցած խորհրդակցությունից, Մանուկյանն այն նախընտրական քայլ որակեց։ «Արդեն ինքը պատրաստվում է ապրիլին, քայլեր է անելու, որ ցույց տա, որ մտահոգված է ազգի ճակատագրով՝ ժողովուրդը պետք է իմանա, թե ինչ պատճառով է թանկացել և հիմնավորումները։ Իհարկե դրանք հնարքներ են։ Էդ քաղաքականությունը, որի պատճառով թանկացում առաջացավ՝ դա ղեկավարվող աղաքականությունն է, դա մոնոպոլիան է, դա մենաշնորհն է, դա ստվերն է, որոնք նման ելույթներով չեն կարգավորվում», - ասաց Մանուկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG