Այսօր Չեխիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն է, որը երկու օր է տևելու: Եթե այն ավարտվի ապարդյուն, երկու շաբաթ անց՝ հունվարի 26-ին և 27-ին, տեղի կունենա երկրորդ փուլը, որին կմասնակցեն առաջինի արդյունքներով առավել քվեներ ստացած երկու թեկնածուները:
Ենթադրվում է, որ առաջին փուլում բոլորից շատ քվեներ կստանա գործող նախագահ Միլոշ Զեմանն, ով համարվում է ռուսամետ քաղաքական գործիչ և խստորեն քննադատում է փախստականների նկատմամբ Եվրամիության հանդուրժողական քաղաքականությունը:
Զեմանի հիմնական մրցակիցը Չեխիայի գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ, քիմիկոս-պրոֆեսոր Իրժի Դրահոշն, ով հայտնի է ընդգծված արևմտամետ դիրքորոշմամբ և Ռուսաստանի վերաբերյալ սահմանված պատժամիջոցների պահպանման կողմնակից է:
Ընտրություններին մասնակցում է ևս 7 թեկնածու, որոնց թվում է նաև նախկին աջակողմյան վարչապետ Միրեկ Տոպոլանեկը: