Մատչելիության հղումներ

Խամենեի․ Թրամփի կոշտ դիրքորոշումը Իրանի նկատմամբ կձախողվի


Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ դիրքորոշումը Իրանի նկատմամբ կձախողվի: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին՝ համեմատականներ անցկացնելով Միացյալ Նահանգների մեկ այլ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ:

«Ռեյգանն ավելի հզոր էր և ավելի խելացի, քան Թրամփը: Նա ավելի լավ դերասան էր, երբ սպառնում էր: Նա նույնպես մեր դեմ դուրս եկավ և հարվածեց մեր օդանավին, բայց Ռեյգանը գնացել է, և համաձայն մեր հավատքի՝ նա հիմա Աստծո պատիժն է կրում, իսկ Իրանը բոլոր ոլորտներում մեծ առաջընթաց է արձանագրել», - ասել է Խամենեին: Նա հավելել է, թե այս միտումը կշարունակվի Միացյալ Նահանգների ներկայիս նախագահի օրոք, պնդելով՝ ապարդյուն է հուսալ, թե հնարավոր է Իսլամական Հանրապետությունը թուլացնել:

Հիշեցնենք` 1988 թվականին ամերիկյան ռազմանավը հարվածեց իրանական ուղևորատար օդանավին, ինչի հետևանքով 290 մարդ զոհվեց: Վաշինգտոնն ընդունեց, որ սխալ է թույլ տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG