Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը այսօր ժամը 15-ի դրությամբ բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է, ասված է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, առավոտյան Լարսի ճանապարհը փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ ձնահոսքի վտանգի պատճառով: