Մատչելիության հղումներ

Վարդենյաց լեռնանցքը, Լարսի ճանապարհը փակ են


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9:15-ի դրությամբ Հայաստանի տարածքում որոշ ավտոճանապարհներին, այդ թվում՝ Սոթք-Քարվաճառ ճանապարհին, տեղ-տեղ առկա է մերկասառույց, Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից փակ է:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի հանրապետության գլխավոր վարչությունից Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG