Մատչելիության հղումներ

Իրանական նավթային տանկերը Արևելաչինական ծովում կարող է այրվել մինչև մեկ ամիս


Արևելաչինական ծովում այրվող իրանական տանկերը, 9-ը հունվարի, 2018թ․
Արևելաչինական ծովում այրվող իրանական տանկերը, 9-ը հունվարի, 2018թ․

Արդեն չորս օր Արևելաչինական ծովում այրվող իրանական նավթային տանկերը կարող է այդպես այրվել մինչև մեկ ամիս, այսօր հայտարարել են պաշտոնյաները: Սակայն Իրանի տանկերների ազգային ընկերության խոսնակ Մոշեն Բահրամիի խոսքով՝ անձնակազմի որոշ անդամների փրկելու հույս դեռ կա, քանի որ շարժիչի խցիկը վնասված չէ և գտնվում է ջրի տակ՝ 14 մետր խորության վրա:

31 մարդ, մեծ մասը՝ իրանցիներ, անհետ կորած են համարվում հունվարի 6-ին իրանական նավթային տանկերի և չինական բեռնատար նավի բախումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG