Մատչելիության հղումներ

32 մարդ անհայտ կորած է համարվում բեռնատար նավերի բախումից հետո


Հրդեհը նավթային տանկերի վրա շարունակվել է մինչև հունվարի 7-ը, լուսանկարը՝ AFP-ի և Հարավային Կորեայի ծովափնյա անվտանգության ծառայության, 7-ը հունվարի, 2018թ․

Չինաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ 32 մարդ, մեծ մասը՝ իրանցիներ, անհայտ կորած են համարվում այն բանից հետո, երբ Հարավային Կորեա ուղևորվող իրանական նավթային տանկերը բախվել է չինական բեռնատար նավի, Չինաստանի արևելյան ափերին:

Երեկ, նավերի բախումից հետո տանկերի վրա հրդեհ էր բռնկվել: Այն 136 հազար տոննա նավթամթերք էր տեղափոխում: Չինական նավը տեղափոխում էր 64 հազար տոննա հացահատիկ: Այս բեռնատար նավի անձնակազմի բոլոր 21 անդամները փրկվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG